Կառավարությունում կադրերի կրճատումը սկսվել է գյուղատնտեսության նախարարությունից. հունիսի 9-ին, վարչապետի որոշմամբ, կրճատվել են փոխնախարարների երեք հաստիքները։ Եթե նկատենք, որ առաջին հարվածից զերծ չի մնացել նաև գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, ով վարչապետ Հովիկ Աբրահամյանի մարզից է և երկար տարիներ աշխատել է նրա հետ, ապա պետք է ենթադրել, որ կառավարությունը որոշել է կադրերի կրճատման գործընթացում իմ ու քո չանել։
Դա վատ մոտեցում չէ, սակայն այնպես չստացվի, որ թացը չորի հետ խառնվի, և պրոֆեսիոնալ կադրերը դուրս մնան։ Ի դեպ, վերը նշված որոշումն անդրադարձել է նաև փոխնախարարներ Գրիշա Բաղյանի և Գառնիկ Պետրոսյանի վրա։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ